Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ ներկայացուցիչը՝ ՕՐՕ-ի հայցի մասին. «Ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, քան իրավական»

Ապրիլ 12,2017 23:23

Վարչական դատարանում դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ ապրիլի 12-ին քննվում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Լևոն Օհանյանը դատական նիստի ընթացքում ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին խնդրել են մատնահետքերի համադրում իրականացնել՝ հասկանալու համար՝ արդյոք կրկնաքվեարկություն եղել է, թե՞ ոչ: Սակայն, ԿԸՀ-ն մերժել է իրենց դիմումը: Դաշինքը վարչական դատարանից խնդրում է վերացնել ԿԸՀ որոշումը և պարտավորեցնել նրան կատարել համեմատական վերլուծություն իրականացնել՝ պարզելու համար արդյոք համընկումներ կա՞ն, թե՞ ոչ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը ասաց, որ ԿԸՀ-ն իր բոլոր պարտականությունները կատարել է, եւ կրկնաքվեարկության մասին ոչ մի դիմում չեն ստացել:

Գեորգի Մարտիրոսյանը նշեց, որ հայցվոր կողմը որևէ ապացույց չի ներկայացրել, թե այդ մատնահետքերը 1 օրում կարելի է համադրե՞լ, թե՞ 1 տարում. «Իմ կարծիքով՝ սա ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, քան իրավական»:

Գործ դատաքննությունը ավարտվեց, վճիռը կհրապարակվի ուրբաթ՝ ապրիլի 14-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930