Ս/Թ ապրիլ 2-ին կայացած ընտրությունների պատկերը պարզ է: Պարզ է և ընտրողների և ընտրվողների և կենտրոնական հանձնաժողովի համար: Ապրիլի 3-ից մինչ այսօր Շիրակի մարզում Ծառուկյան դաշինքի ռեյտինգային թեկնածու Վարդան Ղուկասյանի ձայները ԿԸՀ-ից հայտնում են 12 485 ձայն, բայց դա չի համապատասխանում իրականությանը:
Ընտրական նոր տեխնոլոգիաների պատճառով մենք կորցրել ենք ավելի քան երեք հազար ձայն: Այդ իսկ պատճառով թվերը չեն համապատասխանում իրական քվեին:
Մենք բոլորս ավելի քան վստահ ենք, որ մեր հավաքած ձայների քանակը հատում է տասնհինգ հազար ձայնը, բայց մենք մեծահոգաբար ենք վերավերվում ձայների այդպիսի տեղաբաշխմանը և հույս հայտնում, որ մյուս թեկնածուները ում օգտին հաշվարկվել են մեր ձայները քաջ գիտակցում են դա և ևս շնորհակալ են մեզանից :