Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Խոջոյանը հրաժարվել է ցուցմունք տալ

Ապրիլ 12,2017 22:33

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում շարունակվում է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի դատավարությունը: Նա մեղադրվում է 2016թ. հունիսի 24-ին  Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու մեջ:

Այդ հարվածները հանգեցրել էին Բերդի բժշկական կենտրոն տեղափոխված անչափահաս աղջկա մահվան: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը») մեղադրվող 25-ամյա Արսեն Խոջոյանի շահերը պաշտպանում է հանրային պաշտպան Աննա Մեժլումյանը:

Արսենը մտերիմ հարաբերություններ է ունեցել 17-ամյա աղջկա հետ: Հունիսի 24-ին  Ա. Խոջոյանն Աստղիկ Հանիսյանին հրավիրել է Բերդի «Ուռենի» սրճարան, հյուրասիրել, ապա միասին գնացել են Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Ճակատի աղբյուր» տեղանք, ուր տեղի է ունեցել դեպքը: Հավելենք, որ մինչ այդ Արսեն Խոջոյանը Սեւանի տարածաշրջանում վարձով հովիվ է աշխատել:

Ա. Խոջոյանի դատավարության ապրիլի 4-ի նիստին ներկա են եղել Ա. Խոջոյանի հարազատները, Աստղիկ Հանիսյանի մայրը, գործով վկաները ցուցմունքներ են տվել: Ա. Խոջոյանը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ: Հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները: Ա. Խոջոյանը չի առարկել դրանց դեմ, անուղղակիորեն ընդունելով իր մեղքը: Դատարանում ցուցմունք տված Աստղիկ Հանիսյանի մայրն ասել է՝ ինքը համոզված չէ, որ Արսենն է իր աղջկան սպանել: Դատավոր Զոյա Զաքինյանը նրան հիշեցրել է այդ կնոջ նախաքննական ցուցմունքն այն մասին, որ Վերին Կարմիրաղբյուրում, դեպքի վայրում ծանր վիրավոր Աստղիկ Հանիսյանը մորն ասել է, որ իրեն դանակի հարվածներ հասցնողը Ա. Խոջոյանն է:

Այդ գործով դատական հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 18-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930