«Քննարկել ենք Երեւանի ավագանու ընտրություններում մեր կազմակերպչական խնդիրները, ծրագիրը, որն ավարտական փուլում է»,-ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա փոխանցմամբ՝ ՀՀԿ-ն այս պահին քննարկումներ է ունենում ՀՅԴ-ի իր գործընկերների հետ .«ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն քննարկում են ապագա գործակցության հարցը: Երբ ավարտվեն քննարկումները՝ կտեղեկացնենք: Կոռեկտ չէ առանց դրանք ավարտելու՝ քննարկել ապագա կառավարության կազմի, նախարարական պորտֆելների, ԱԺ փոխնախագահների պաշտոնների հարցերը»:
ՀՀԿ խոսնակը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի հետ նոր խորհրդարանում գործակցության հարց ՀՀԿ օրակարգում այս պահին չկա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի վերջո՝ ՀՀԿ-ականներ Արտակ Դավթյանը եւ Արտակ Զաքարյանն ինչ պաշտոններ են զբաղեցնելու: «Ապագայում նրանց կտեսնեք ՊՆ-ում՝ որպես նախարարի տեղակալներ: Քաղաքական որոշումը կայացված է, թեեւ պաշտոնական հրաման չկա: ՀՀԿ-ն վստահ է, որ նրանք կարող են իրենց ունակությունները ներդնել ՊՆ-ի եւ ԶՈՒ-ի առջեւ առկա մարտահրավերները լուծելու գործում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ