ԿԸՀ այսօրվա նիստում ներկայացվեց Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ բաշխումը կատարվել է էլեկտրոնային վիճակահանությամբ:
Այսպիսով, 474 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ կերպ.
ՀՀԿ-211 տեղ
«Բարգավաճ Հայաստան» 148 տեղ
Հայ ազգային կոնգրես-37 տեղ
Կարդացեք նաև
ՀՅԴ-26 տեղ
«Օրինաց երկիր»-26 տեղ
«Ժառանգություն»-26 տեղ
Հիշեցնենք, որ ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունները եւ դաշինքները տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը ԿԸՀ պետք է ներկայացնեն ապրիլի 14-ից 19-ը:
Մյուս հարցը վերաբերում էր Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուներից մեկին: ԿԸՀ հանձնաժողովի որոշմամբ՝ Ռոբերտ Նավասարդի Չիթչյանին 48 ժամ տրվեց՝ փաստաթղթեր ներկայացնելու համար:
Նիստին ներկա «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչը հայտնեց, որ Չիթչյանն արտասահմանում գտնվելու պատճառով չի ներկայացրել իր փաստաթղթերը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ