Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ տարբերություն, մեր հողը չի՞, Արցախն էլ է մեր հողը». Բրյուսովի ուսանողների հարցը՝ ապրիլյան պատերազմի հերոսներին (Տեսանյութ)

Ապրիլ 12,2017 21:33

«Ինչպիսին է հայ զինվորի վերաբերմունքը Արցախի նկատմամբ, քանի որ վստահաբար, եթե դուք ծառայում եք մի հողում, որը պաշտպանում եք, մեկ այլ կերպ եք ընկալում, ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը»,- այսօր Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներից մեկն այսպիսի հարց ուղղեց ապրիլյան պատերազմի հերոսներին, որոնք եկել էին համալսարան՝ ուսանողների հետ հանդիպման:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, ապրիլյան պատերազմի մասնակից Հարություն Բադալյանը միանգամից արձագանքեց. «Ի՞նչ տարբերություն, մեր հողը չի՞, Արցախն էլ է մեր հողը, տարբերություն չկա: Եթե դու պաշտպանում ես, ուրեմն քո հողն է»:

Ուսանողը ճշտեց՝ պատերազմական գործողություններից հետո փոփոխություն չեղա՞վ, ավելի չկապվեցի՞ք արցախյան հողին՝ Հարություն Բադալյանը պատասխանեց. «Չէ, կապվելը սենտիմենտալ է ասված, միշտ էլ նույնն է եղել: Եթե ես պաշտպանել եմ, ուրեմն իմն է եղել»:

Ուսանողներից մեկն էլ հարցրեց՝ կգնա՞ն էլի բանակ, կօգնե՞ն, եթե դրա կարիքը լինի: ԼՂՀ նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրված ապրիլյան պատերազմի մասնակից Գեւորգ Մանուկյանը պատասխանեց, որ եթե մի բան քեզ համար արժեք ունի, կապ չունի դու ծառայության մեջ ես գտնվում, քաղաքացիական կյանքում ես, թե ընդհանրապես երկրից դուրս, պարտավոր ես միշտ կանգնել սահմանի կանգնած զինվորի կողքին ու կանգնել այն թշնամու դեմ, որը կփորձի ոտնձգություններ անել մեր հայրենի սահմանների դեմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930