«Խափանումները եզակի դեպքեր են եղել: Ընդամենը մեկ տոկոսի դեպքում ենք խափանումներ ունեցել»,-այսօր ԿԸՀ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ է արվում՝ Երեւանի ավագանու ընտրություններում մատնահետքը գրանցող տեխնիկական սարքերի խափանումները բացառելու ուղղությամբ, ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ ԱԺ ընտրություններում տեխնիկական նորամուծությունները լիարժեք ծառայել են իրենց նպատակին. «Երբ միաժամանակ կիրառվում են չորս հազարից ավելի սարքեր, իհարկե, խափանումներ հնարավոր են, պետք է այդ ամենին նորմալ վերաբերվել»:
ԿԸՀ նախագահը նկատեց, որ տեխնիկական խնդիրներն ուսումնասիրելու ժամանակ դեռ ունեն: Հետաքրքրվեցինք նաեւ, թե պարոն Մուկուչյանն ինչ կարծիքի է Երեւանի քաղաքապետի՝ երեւանցի լինել-չլինելու բանավեճերի մասին: Տիգրան Մուկուչյանն իր կարծիքը չհայտնեց՝ ասելով, որ ԿԸՀ-ն ապաքաղաքականացված կառույց է:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները կկայանան մայիսի 14-ին: ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ այդ ընտրություններից հետո եւս կհրապարակվեն ընտրողների ստորագրված ցուցակները:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ