Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՀ-ն մեր երկրում այս տարի մոտ 3% տնտեսական աճ է կանխատեսում (Տեսանյութ)

Ապրիլ 12,2017 20:30

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի այս տարվա տնտեսական աճը կանխատեսում է մոտ 3%: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար պարոն Հոսեյն Սամիին:

Նրա խոսքերով՝ 2014-ից սկսած Հայաստանը կրում է արտաքին ցնցումների ազդեցությունը՝ էական նվազել են արտերկրից դրամական փոխանցումները,  արտահանվող հիմնական հանքահումքի՝ պղնձի միջազգային գներն են նվազել, եւ սրանք ազդել են երկրի եւ բնակչության գնողունակության վրա:

«Արդյունքում 2016-ին նվազել են ներքին սպառումն ու ներքին ներդրումները: Սրանց հետեւանքով 2016-ին Հայաստանում 0.2% տնտեսական աճ գրանցվեց: Ցնցումներն ու ավելի ցածր տնտեսական աճը ազդել են բյուջեի եկամուտների ցուցանիշի վրա: 2016-ին պետական եկամուտները ավելի ցածր է եղել նախատեսվածից, իսկ արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող կապիտալ ծախսերը բյուջեով նախատեսվածից ավելին են եղել: Այս երկու գործոների  հետեւանքով բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 5.6% չափով»,-ասաց պարոն Սամիին:  Ըստ նրա, մեր երկրի օրենքով՝ եթե կառավարության պարտքը ՀՆԱ-ի 50% -ին հասնում, անհարժեշտություն է ծագում զգալի կրճատել պետական պակասուրդը, որպեսզի պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը չգերազանցի 60%-ը:

ԱՄՀ ներկայացուցչի խոսքերով, այս տարի տնտեսական աճը մոտ 3% կլինի, իսկ գնաճը՝ մոտ 2%, սակայն տարվա հեռանկարով կան ռիսկեր: Ընդ որում, Հոսեյն Սամիի դիտարկմամբ՝ Հայաստանն ունի 4-7% տնտեսական աճի հնարավորություն:

Մանրամասները ՝ տեսանյութում 

Անդրադառնալով հարկաբյուջետային քաղաքականությանը, պարոն Սեմիին ասաց.«Ֆիսկալ կանոնի մասով մենք սատարում ենք այդ կանոնը փոփոխելու մասին իշխանության մտադրությանը: Փոփոխություն, որի նպատակը կլինի կառավարությանը հնարավորություն ընձեռել ավելի մեծ ճկունություն, այն դեպքերի համար, երբ համակարգը կկրի ցնցումներ»:

Հայաստանի համար դեռեւս մնում ենք մի շարք կառուցվածքային մարտահրավերներ, եւ ինչպես պարոն Սամիին ասաց, դրանք են՝ «Արտահանելի ոլորտը պետք է ավելի բազմազանեցված դառնա, գործազրկությունն ու աղքատությունը անհրաժեշտ է կրճատել, եւ այս ամենի համար վճռական քայլեր են անհրաժեշտ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930