Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐՕ ներկայացուցիչը դատարան զինված չէր եկել

Ապրիլ 12,2017 19:55

Վարչական դատարանում ապրիլի 12-ին քննվում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

ՕՐՕ ներկայացուցիչ Հրայր Ավանեսյանը իր գոտիի վրա կրում էր ատրճանակի պատյան: Լրատվամիջոցներով տարածվեց, որ Ավանեսյանը զենքով է դատարան եկել:

Այդ հրապարակումներից հետո դատական նիստերի դահլիճում հսկողությունը խստացվեց: Դատական նիստի ավարտից հետո կարգադրիչները տեղեկացրեցին Հրայր Ավանեսյանին կատարվածի մասին, վերջինս պարզաբանեց, որ զենքը թողել է մեքենայում:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, նա ասաց, որ իր պատյանը չի կարող դատարկ չլինել հանրային վայրերում. «Ես ունեմ ստորագրած պայմանագիր, որ մարդկային կուտակումների ժամանակ ես իրավունք չունեմ կրել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930