Լրահոս
Օրվա լրահոսը

Թեքեյան կենտրոնում ամփոփեցին օլիմպիադայի արդյունքները

Ապրիլ 12,2017 20:12

Թեքեյան կենտրոնում այսօր ամփոփում էին ամենամյա դպրոցական օլիմպիադայի արդյունքները։ Արդեն 7 տարի իրականացվող օլիմպիադային կարող են մասնակցել Թեքեյան կենտրոնի 5 դպրոցները՝ Հայաստանում և Արցախում։ Այս տարի մրցույթին մասնակցել են 8-րդ դասարանի աշակերտներ՝ թվով 63 հոգի։ Նրանք մրցել են Հայոց լեզու և Գրականություն, Անգլերեն, Մաթեմատիկա առարկաներում։

«Այս տարի բացառիկ էր, քանի որ հնարավորություն տրվեց օլիմպիադային մասնակցել նաև սիրիահայ աշակերտներին»․- ասաց Թեքեյան կենտրոնի ծրագրերի պատասխանատու Սեդա Խաչատուրյանը։

Աշակերտները առավոտյան լրացրել են թեստերը, այնուհետև միասին հետաքրքիր ժամանակ են անցկացրել՝ այցելով թատրոն։ Իսկ երեկոյան Հայոց բանակի 25 ամյակին նվիրված միջոցառումից հետո հայտնի դարձան օլիմպիադայի հաղթողները։

Թեքեյան կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին հանձնեց հուշանվերներ և շնորհակալագրեր։ Իսկ այս տարվա հաղթողներն են՝

Հայոց լեզու և գրականություն- Բերձորի Վ. Թեքեյանի անվան դպրոցի աշակերտուհի Ռուզաննա Հովակիմյանը,

Մաթեմատիկա- Կարբիի Վ. Թեքեյանի անվան դպրոցի աշակերտ Պարիս Բաղդասարյանը

Անգլերեն- Երևանի թիվ 92 Վ. Թեքեյանի անվան դպրոցի աշակերտ Գևորգ Թումանյանը

Լիլի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930