Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի Հարկային հարցերով կազմակերպության նախագահի հետ

Ապրիլ 12,2017 19:30

Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար և Հարկային հարցերով կազմակերպության նախագահ Սեյեդ Քամել Թաղավինեժադի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացման, առևտրի զարգացման և ներդրումների խթանման հարցեր: Նշվեց, որ գործարար շրջանակների կողմից առևտրային և ներդրումային գործունեության արդյունավետ իրականացման համար չափազանց կարևոր են իրազեկվածության աստիճանը, գործարար միջավայրի վիճակը և, մասնավորապես, հարկային օրենսդրության և վարչարարության հետ կապված հարցերը:

Կողմերը տեղեկատվություն փոխանակեցին երկու երկրների տնտեսությունների վիճակի, գործող օրենքների, փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930