Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռս ճար լինի, սաղին կգնդակահարեմ». Հովիկ Արսենյան

Ապրիլ 12,2017 19:21

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց «Ոտքի´Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը երկարաձգելու դեմ փաստաբան Հովիկ Արսենյանի բողոքը:

Հիշեցնենք, որ Դավիթ Հովհաննիսյանը ձերբակալվեց 2016թ հուլիսի 29-ին՝ Սարի Թաղի դեպքերի ժամանակ: Դավիթ  Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որը ենթադրում է 3-7 տարի ազատազրկում (ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու համար): Դավիթ Հովհաննիսյանն արդեն 8 ամսից ավելի կալանքի տակ է գտնվում Նուբարաշեն ՔԿՀ-ում:

Հիշեցնենք նաեւ, որ այդ օրը ձերբակալվել էին 8 հոգի, հետագայում 6-ը ազատ են արձակվել, այդ թվում` Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Դավիթ Սանասարյանը, իսկ «Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի անդամներ Դավիթ Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը մինչև այսօր կալանավորված են:

«Սա քաղաքական հետապնդում է, իրավական որեւէ հիմք գոյություն չունի, որովհետեւ հուլիսի 29-ին՝ Սարի թաղի դեպքերի ժամանակ, զանգվածային անկարգություններ չեն եղել: Ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններ, պաշտոնի չարաշահում, այդքան լրագրողի տեսախցիկ, տեխնիկա, որ ջարդվել էր, վնասվածքներ էին ստացել, ինչի՞ արդյունքում էր՝ ոստիկանների գործողությունների: Եվ հիմա հանկարծ ասում են՝ զանգվածային անկարգություն է եղել, թե եղել է, ո՞ւր են այդ զանգվածային անկարգություն կատարողները: Միայն մի հոգի է կալանքի տակ, դա էլ Դավիթ Հովհաննիսյանն է, բայց այդպես չի լինում, երկու ոստիկանի տված ցուցմունքով, թե տեսել ենք՝ ձեռքին քար կար, քար էր նետում, բռնել են ու նման հիմարություն են անում: Այն դեպքում, որ լրագրողների տեսաերիզներով երեւում է՝ սադրիչներ կային, նույնիսկ ցույց տվեցին այդ մարդկանց, թե Երանոսյանի եղբայրն ինչպես է նռնակը նետում… մեր իրավապահներն ու դատարանները խուլ են, համր են ու կույր են նման երեւույթների գնահատման առումով»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը:

Նա նկատեց նաեւ, որ իր պաշտպանյալին կապում են Անդրիաս Ղուկասյանի հետ ու դրա համար է, որ բաց չեն թողնում. «Էդ շվաքի տակ սենց կալանքի տակ են պահում…ձեռս ճար լինի, սաղին կգնդակահարեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930