Ապրիլի 11-ին Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան, տիկին Յուդիթ Մարգարետ Ֆարնուորթի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլի 2-ին կայացած ընտրությունները, կատարված ընտրախախտումները եւ ընտրակեղծիքները, դրանց ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա, Սահմանադրական դատարանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից ընտրությունների վիճարկման ընթացքը, ինչպես նաեւ ընտրություններից հետո Հայաստանում ստեղված քաղաքական իրավիճակը:
ՀԱԿ մամուլի հաղորդագրություն