Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը վերացել է աշխարհի երեսից, այն այլևս գոյություն չունի, սա փաստ է. «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ». «Ալիք»

Ապրիլ 12,2017 17:34

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1915 թթ» գրքի հերթական` 8-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան», «Ժողովրդական թերթիկ» եւ «Հայրենիք» վրացալեզու թերթերում, 1915 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:

Ժողովրդական թերթիկ 1915/07/25 #341
Հայաստան

«Հորիզոն»-ին տեղեկացնում են. փախստականները գալիս են, 50 հազար կին և երեխա: Փախստականները Կ․ և Վ. լճի շրջաններից են: Գալիս են նաև Մ. շրջանից: Առաքելյանը «Մշակ»-ում գրում է. «Հայաստանը գոյություն չունի, աշխարհի երեսին այն այլևս չկա… Սարսափելի է նույնիսկ խոսել այդ մասին, սակայն այս ամենն արդեն տեղի է ունեցել… ռուսական աջակից ուժերը, Ռուսաստանի կառավարությունը, մեր անձնազոհ զինվորները օգտագործել են բոլոր հնարավորությունները, մեծ կորուստներ են ունեցել, որպեսզի կանխեն օսմանյան հայության ոչնչացումը, սակայն հնարավոր չէր անել անհնարինը:

Օսմանյան կայսրությունում համարում են, որ ի վերջո Օսմանյան Հայաստանը կանցնի Ռուսաստանի տիրապետության տակ, այդ պատճառով ցանկանում է Ռուսաստանին թողնել Հայաստան՝ առանց հայերի: Այդ ծրագիրը իրականացվել է, հայերին վերացրել են: Մինչ պատերազմի սկիզբը Ալաշկերտի ողջ հարթավայրը մաքրել են հայերից: Բայազետի, Դայդանի հարթավայրում, Աբագի շրջանում, Բագրևանդում հայերին ոչնչացրել են: Նույնը տեղի է ունեցել Մուշում, Վանա լճի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում: Կիլիկիայից և Զեյթունից հայերը տեղափոխվել են Միջագետքի անապատներ: Բիթլիսը ծածկված է հայերի դիակներով, Հայաստանը դատարկվել է: Փրկվել է միայն 100 հազար հայ, որոնք այստեղ են եկել և ապաստան են խնդրում:

Վրաստան 1915/07/26 #54
Հայերի կյանքը

Համբարձում Առաքելյանը «Մշակ»-ում գրում է. Հայաստանը վերացել է աշխարհի երեսից, այն այլևս գոյություն չունի, սա փաստ է: Ռուսաստանի փառապանծ բանակը, Ռուսաստանի կառավարությունը ու մեր հայ կամավորականների ինքնազոհության գնով փորձել են փրկել Օսմանյան Հայաստանը վերջնական ոչնչացումից, սակայն անհնարինն իրագործել չի կարելի:

Հասկանալով, որ Օսմանյան Հայաստանն ի վերջո տրվելու է Ռուսաստանին, Օսմանյան կայսրությունը որոշել է այն թողնել առանց հայերի ու ձեռնամուխ եղել այս ծրագրի իրականացմանը: Ալաշկերտի ողջ հարթավայրը մինչեւ պատերազմը մաքրվել է հայերից: Բայազետի, Դայդանի հարթավայրի, Աբագի դաշտավայրի, Բագրևանդի տղամարդիկ սպանվել են: Նույնը տեղի է ունեցել նաև Մուշում, Վանա լճի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում:

Կիլիկիայից և Զեյթունից հայերը տեղահանվել են Միջագետքի անապատներ: Բիթլիսում հայերի անհամար դիակները նեխում են… Հայաստանն ամբողջությամբ անապատացվել է: Մազապուրծ եղած 100 հազար հայ փախստական մեզ մոտ ապաստան է խնդրում: Հայկական բոլոր հաստատությունները, բանկերը, ունևորները, առանձին մարդիկ անհապաղ պետք է օգնություն ցուցաբերեն մեզ… Հայե՜ր, աջակցեք կորսված Հայաստանից փրկված ամենակարևոր գանձի պահպանմանը, օգնեք մեզ…

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930