Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին: Կազմակերպությունն իր երախտագիտությունն է հայտնել ֆիլմը ստեղծողներին:
«Շնորհակալություն Էրիկ Էսրայիլյանին և «Խոստում» ֆիլմին՝ ամենասարսափելի վայրագությունների դեմ պայքարում Human Rights Watch-ի աշխատանքներին աջակցելու համար»,-ասված է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
Հիշեցնենք, որ սոցցանցերում մեկնարկել է #KeepThePromise (#Պահիր Խոստումը) արշավը, որի շրջանակներում մի շարք աշխարհահռչակ մարդիկ իրենց աջակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմին:
Կարդացեք նաև
Thank you @EricEsrailian & @ThePromiseFilm for supporting @hrw's work against the worst atrocities. #KeepThePromise https://t.co/htvuIGdVN8 pic.twitter.com/ng8wAs7vDX
— Human Rights Watch (@hrw) April 12, 2017