Արդեն քանի ամիս է՝ Հայաստանում գրանցված անհատ տաքսի ծառայություն մատուցողները չեն վճարում 12 հազար դրամ պետական տուրքը: ՀՀ տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահ Վահագն Սահակյանի խոսքերով, նրանք այդ կերպ իրենց բողոքն են հայտնում դաշտում ստեղծված անհավասար մրցակցային պայմաններից:
«Տաքսի ծառայությունների լիցենզավորման կարգի հետ կապված դաշտը կրկին բաց է, վարորդների մի մասը, որ դեռ տարիներ առաջ ընդունել էին այդ տարիներին գործող կարգը՝ մտել էին օրինական դաշտ, մյուսները, որ սկսել են գործել տարիներ անց, հրաժարվում են գործել օրինական դաշտում։ Խոսքը «Յանդեքս»- ի մասն է, որը հերքում է, որ ինքը տաքսի ծառայություն է մատուցում՝ ընդգծելով, որ ինքը ինտերնետային հավելված է»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ