Ռուսաստանը կպայքարի «գունավոր հեղափոխությունների» դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ ՀԱՊԿ-ի անդամ երկրներում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մենք տարբեր տեսություններ գիտենք, որոնք իրագործվում են աշխարհի տարբեր շրջաններում՝ հանգեցնելով լուրջ ապակայունացման այդ տարածաշրջաններում: Բնականաբար, չպետք է նման բան թույլ տանք և ամեն կերպ փորձելու ենք համապատասխան կերպով պահել մեզ Ռուսաստանում և ամեն ձև աջակցելու ենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին»,-ասել է Պուտինը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել էր «գունավոր հեղափոխությունների» աշխարհագրության ընդլայնման վտանգի մասին: Նրա կարծիքով՝ նման դեպքեր կանխել կարելի է միայն միավորելով ջանքերը: