Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան. «Ներկած ձուն պարտադիր է անգամ կորուստ ունեցող ընտանիքներում»

Ապրիլ 12,2017 15:13

Ապրիլի 12-ին «Հայացք» մամուլի ակումբում Ավագ շաբաթվա և Հարության տոնի մասին խոսեցին Եռաբլուրի Ս. Նահատակաց եկեղեցու և Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը և ազգագրագետ Խորեն Գրիգորյանը:

«Ավարտվում է Մեծ Պահքի շրջանը և այն մարդիկ, որոնք պահք չեն պահել՝ պարտավոր են Ավագ հինգշաբթի օրը մասնակցել պատարագի և ապաշխարել»,- ասաց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը :

Հարության տոնից մեկ օր առաջ, բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույսի պատարագ: Իսկ Զատկին հաջորդող երկուշաբթի օրը կհամարվի մեռելոց:

«Անգամ այն տներում, որտեղ տարվա մեջ մահ է եղել՝ կարմիր ձվի ներկվելը պարտադիր է, քանի որ Հիսուսի արյան գույնով վերջ է տրվում տխրությանը և ավետվում ՝ նոր կյանքի սկիզբ»,-նշեց քահանան:

«Զատկից ոչ պակաս կարևոր է նաև տնօրհներքի արարողությունը, որը կատարվում է Մեռելոցին հաջորդող օրը»,- հավելեց ազգագրագետ Խորեն Գրիգորյանը :

Երկրին ու ողջ մարդկությանը խաղաղություն մաղթելով՝ քահանան ասաց. «Քրիստոս հարյավ ի մեռելոց , օրհնյալ է հարությունը Քրիստոսի» :

 

Նունե ԱՍԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930