Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական դատարանն ու ԴՀԾ-ն Ararat-ի կողմից

Ապրիլ 12,2017 15:06

Մոսկվա, 2017թ. ապրիլի 12, Ռեգնում

2017 թ. մարտի 22-ին Մոսկվայի Արբիտրաժային դատարանը վերջապես վերջնական որոշում կայացրեց Marlboro-ն ընդդեմ Ararat-ի գործով: Դատարանն ամբողջովին մերժեց «Philip Morris Brends Sarl» ընկերության հայցն ընդդեմ «Գրանդ Տաբակ» ՍՊԸ-ի (Ararat սիգարետների ներմուծողը ՌԴ): Սա նշանակում է, որ ըստ դատարանի, Ararat և Marlboro սիգարետների դիզայնների միջև չկա շփոթության աստիճանի նմանություն: Իսկ սա էլ, իր հերթին նշանակում է, որ առևտրի կետերը այսուհետ էլ կարող են անարգել վաճառել Ararat սիգարետները ՌԴ տարածքում:

Հիշեցնենք, որ դեռ 2016 թվականին «Philip Morris Brends Sarl» ընկերությունը դիմել էր Մոսկվայի Արբիտրաժային դատարան «Գրանդ Տաբակ» ՍՊԸ (ներմուծող) դեմ հայցով` պահանջելով արգելել Ararat ապրանքանիշի օգտագործումը Ռուսաստանի տարածքում, բռնագրավել և ոչնչացնել այդ սիգարետների ամբողջ քանակությունը և գանձել փոխհատուցում 5 մլն. ռուբլու չափով: «Philip Morris Brends Sarl»-ը պնդում էր, որ Ararat սիգարետների տուփերի դիզայնը շփոթելու աստիճանի նման է Marlboro-ի տուփերի դիզայնին: Մոսկվայի Արբիտրաժային դատարանում քննվող գործը եզակի չէ: Նման վեճեր եղել են նաև այլ երկրներում: Հայկական արտադրողը հաջողությամբ իր դիրքորոշումը պաշտպանել է նաև Լիբանանում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Թայվանում: Այս երկրներում վեճերն ավարտվել են ի օգուտ Ararat-ի: Այս երկրների իրավասու մարմինները վճռել են, որ Ararat-ի և Marlboro-ի միջև չկա շփոթելու աստիճանի նմանություն, որը կարող էր մոլորեցնել սպառողին: Հայաստանի հանրապետության Վարչական դատարանը նույնպես մերժել է «Philip Morris Brends Sarl» -ի հայցն ընդդեմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության, որը գրանցել է Ararat-ը, որպես ապրանքային նշան:

Այս թեմայով իր տեսակետն է հայտնել նաև ՌԴ Դաշնային Հակամենաշնորհային ծառայությունը, դատարանին ներկայացնելով իր պաշտոնական դիրքորոշումը Ararat և Marlboro ապրանքային նշանների միջև շփոթության աստիճանի նմանության բացակայության մասին: Հետևաբար ՌԴ տարածքում Ararat սիգարետների իրացման արգելք չպետք է լինի: Այս մասին նաև 22.11.2016թ. հայտնել է ՌԴ Դաշնային Հակամենաշնորհային ծառայության նախագահի տեղակալ Անդրեյ Կաշևարովը:

Մոսկվայի Արբիտրաժային դատարանը, գնահատելով կողմերի ներկայացրած ապացույցները, իրենց ամբողջությամբ և փոխկապակցմամբ, եկավ այն եզրակացության, որ «Philip Morris Brends Sarl»-ի և «Գրանդ Տաբակ» ՍՊԸ-ի ապրանքային նշանների տուփերի փաթեթավորման պատկերային մասերի համեմատական վերլուծությունը թույլ է տալիս հաստատել Marlboro և Ararat սիգարետների տուփերի պատկերային տարրերի միջև շփոթելու աստիճանի նմանության բացակայությունը, ինչպես առանձին, այնպես էլ համադրության մեջ:

Marlboro-ի «ռուֆթոփ» տարրի եզակիության և Ararat սիգարետների արտադրողի կողմից Marlboro ապրանքային նշանի հետ առնչություն ունենալու պատրանք ստեղծելու ցանկության մասին «Philip Morris Brends Sarl» ընկերության պնդումը դատարանն անհիմն համարեց: Ararat սիգարետի տուփերի վրայի պատկերային տարրը, հայ ժողովրդի համար սրբազան սարի ոճավորված պատկերն է և միասնական իմաստային համադրություն է կազմում Ararat բառային տարրի հետ:

Դատարանը նաև նշեց, որ համաձայն 19 ԴՕ «Ծխախոտի ծխից և ծխախոտի օգտագործման հետևանքների ազդեցությունից քաղաքացիների պաշտպանության մասին» 23.02.2013թ. N 15 ԴՕ-ի, գնորդը սիգարետ գնելիս չի կարող տեսնել սիգարետների փաթեթավորումը և համապատասխանաբար, սիգարետների տուփերի վրայի պատկերները: Նա ստիպված է ընտրել բացառապես խանութի կողմից ներկայացրած ցուցակից` ըստ անվանման:

Արտադրող «Grand Tobacco> ընկերության իրավաբան Նիկոլայ Հակոբյանը կարծում է, որ «Philip Morris Brends Sarl»-ը փորձում էր ստեղծել արհեստական խոչընդոտներ, ռուսական շուկայում հայկական սիգարետների շրջանառությունը արգելելու նպատակով: Հակոբյանի խոսքով, սա պայմանավորված է նրանով, որ ինչպես դատարանում նշեց «Philip Morris Brends Sarl»-ի ներկայացուցիչը, որքան ավելի շատ են վաճառվում Ararat սիգարետները, այնքան ավելի քիչ է վաճառվում Marlboro-ն: «Philip Morris Brends Sarl»-ը փորձում էր սա ներկայացնել որպես վնաս իր ընկերության համար: Այսպիսով, տվյալ դատական որոշումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական արտադրողը իրավունք ունի իր բաժինն ունենալու ռուսական շուկայում, բարեխիղճ մրցակցության պայմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930