Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. Ուսուցիչներին երկրորդ անգամ նվաստացնում են՝ բերելով դատարան

Ապրիլ 12,2017 14:49

«Այստեղ ոչ մի քրեական արարք չկա»,- ապրիլի 12-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների» միավորում հասարակական կազմակերպությունը հրապարակել էր դպրոցի տնօրենների ձայնագրություններ, որտեղ տնօրենները խոստովանում էին, որ իշխող Հանրապետական կուսակցության համար ցուցակներ են հավաքում: 30 դպրոցի տնօրեններ այնուհետև դիմել են դատարան՝ Դանիել Իոաննիսյանից պահանջելով ներողություն խնդրել և որպես փոխհատուցում՝ յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն դրամ:

Ավետիք Իշխանյանը նշեց, որ քաղաքակիրթ երկրներում, նման բացահայտումների դեպքում, լինում է սկանդալ, հրաժարականներ. «Հանձնարարական կատարողները վստահաբար իմացել են, որ իրենք չեն պատժվելու: Ես վստահ էի, որ Դանիելի նկատմամբ ինչ-որ գործողություններ կատարվելու են՝ ընտրություններից հետո, իհարկե՛: Եվ դրա պատճառներից մեկն այն էր, որ բոլոր քաղաքական ուժերը, բացի Հանրապետականից, պետք է օգտագործեին այդ բացահայտումները՝ ընդհուպ մինչև ուլտիմատում. եթե այս հարցը չի բացահայտվում, իրենք չեն մասնակցում ընտրություններին:

Եվ սա ցույց տվեց, որ մեր քաղաքական հիմնական ուժերը նույն վիճակում են գտնվում, ինչ ուսուցիչները: Ուսուցիչներին երկրորդ անգամ նվաստացնում են՝ բերելով դատարան: Իրականում, եթե այդ ուսուցիչների արժանապատվությունը վիրավորվել է, նրանք պետք է դատի տային քաղաքապետարանի, շտաբների, մարզպետարանի համապատասխան աշխատակիցներին, որոնք դրել են իրենց այդ իրավիճակի մեջ և խայտառակել են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930