Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահրամ Մկրտչյան. «Պատգամավորական գործունեությունը միայն ամբիոնում ճառելը չէ» (Տեսանյութ)

Ապրիլ 12,2017 14:23

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, որը հավանաբար չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում, ասում է, որ եթե մանդատ ստանար`շատ չէր ուրախանա, եթե չստանա էլ`շատ չի տխրի: «Ես պատգամավորական մանդատ ստացել եմ 50 տարեկանում, 50 տարի ապրել եմ Հայաստանում, զբաղվել եմ քաղաքական գործունեությամբ`ԱԺՄ, հետո`ՀՀԿ եւ ամենեւին իմ քաղաքական գործունեությունը չեմ կապել ԱԺ-ում լինել-չլինելու հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա` հավելելով, որ ԱԺ ամբիոնից, իհարկե, տեսակետ հայտնելիս ավելի վստահ ես հանդես գալիս: Բայց ԱԺ-ում չլինելն էլ դժբախտություն չի համարում: Նորից գիտությամբ կզբաղվի, ինչպես մինչ այդ:

Մանրամասները`տեսանյութում

Ըստ նրա, բոլոր քաղաքական ուժերի, նրանց գործունեության գնահատականը տրվեց ապրիլի 2-ին, ժողովրդի կողմից: Ինքն ուրախ է, որ շատ պոպուլիստներ խորհրդարան չմտան: Բնականաբար, նկատի ունի ընդդիմադիրներին:

ՀՀԿ-ական փողատեր լռակյացների մասին հարցին էլ պատասխանում է. «Փողի մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետեւ այդպիսի դեպքերի ականատես չեմ եղել: Իսկ ինչ վերաբերում է քչախոս կամ չխոսկան պատգամավորներին, մենք մոռանում ենք մի բան`պատգամավորական գործունեությունը միայն ամբիոնում ճառելը չէ: Կա մի ստվար աշխատանք`հենց ընտրողի հետ աշխատանքը: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ ռեյտինգային թեկնածուներն ավելի լուրջ ներդրում են կարողանում ունենալ քվեների մեջ` հենց իրենց անմիջական կապերի շնորհիվ ընտրողի հետ»: Aravot.am-ի դիտարկմանն ի պատասխան`փող բաժանելով, Վահրամ Մկրտչյանը ժպտաց:

Լրագրողներից մեկը նաեւ հարցրեց`պատգամավորական մանդատը լուրջ խթանո՞ղ հանգամանք է, որ մարդը լավաշ, գումար բաժանի, բարեգործություններ անի: Վահրամ Մկրտչյանն ասաց`անկախ ամեն ինչից`լավ է, որ հայ մարդը հայ մարդուն օգնում է. «Ով որեւէ մեկին օգնել է, շատ լավ է անում, թող դա չկապի որեւէ բանի հետ: Իսկ թե խորհրդարանն այս ընտրությունների արդյունքում այս դասավորությունն է ունեցել`նորմալ է: Շատ կարեւորում են, որ հենց չորս ուժ անցավ, ոչ ավելի: Այս ուժերը կկարողանան մեր երկիրն արդյունավետ զարգացման տանել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930