Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ինքը կորոշի իր ագրեսիվության աստիճանը». Ռուբեն Սաֆրաստյան (Տեսանյութ)

Ապրիլ 12,2017 13:58

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջիկայում կտրուկ փոփոխություններ չեն լինի, քանի որ գերտերությունների ուշադրությունը Սիրիական հակամարտության վրա է: Այս մասին նա այսօր ասաց «Փաստարկ» մամուլի ակումբում:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Սիրիայում Թուրքիայի ակտիվությունն Ադրբեջանին չի հրահրի նոր սադրանքների: «Ադրբեջանի ագրեսիան մեր տարածաշրջանում մեծապես պայմանավորված է Թուրքիայով, սակայն վերջինս կշարունակի ավելի խորանալ սիրիական գործերում. Սիրիայում քրդական ինքնավարության ստեղծումն ընթացքի մեջ է…Այս համատեքստում չեմ սպասում, որ Թուրքիան շահագրգռված կլինի Հարավային Կովկասում ագրեսիվացնել Ադրբեջանին: Ադրբեջանն ինքը կորոշի իր ագրեսիվության աստիճանը»,-նկատեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետն անդրադարձավ նաեւ ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի՝ Ալիեւի հետ հանդիպմանն արված հայտարարությանը, թե «Բաքվում լավ են հասկանում, որ ՌԴ-ն թույլ չի տա Արցախի հարցի ռազմական լուծում»:

«Նրա ասածում նոր քաղաքական ուղերձ ու գաղափար չկար, դա ռուսական քաղաքականության արտահայտությունն էր»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Բանախոսը կարծիք հայտնեց նաեւ այն մասին, թե արդյո՞ք ապրիլի 24-ին ընդառաջ պետք է ինչ-որ հայտարարություն սպասել ԱՄՆ նախագահից՝ Հայոց ցեղասպանության առնչությամբ. «Թրամփը երբեւէ ոչ մի արտահայտություն չի արել հայկական խնդիրների առնչությամբ եւ դժվար թե դրանք գնահատվեն որպես ամերիկյան շահերի արտահայտչամիջոցներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930