Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկանք 02.04.2017թ. ԱԺ ընտրությունների ընթացքում և հետո «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի իրավաբանական խմբի կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ

Ապրիլ 12,2017 13:33

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի կողմից 02.04.2017թ.-ի ընտրությունների ընթացքում դիտորդներին և Դաշինքի անդամ կազմակերպություններին իրավաբանական աջակցություն էին ցուցաբերում 27 իրավաբաններ: Քվեարկության օրը դիտորդների կողմից գրանցվել է շուրջ 3058 խախտման վերաբերյալ ահազանգ, որոնցից 205 դեպքով դիտորդները ահազանգել են իրավաբանական խմբին: Դիտորդներից ստացված 205 ահազանգերի կապակցությամբ իրավաբանները դիտորդներին տրամադրել են բանավոր խորհրդատվություն, կազմել անհրաժեշտ գրավոր փաստաթղթեր՝ դիմումներ, բողոքներ, առաջարկություններ և հանցագործության վերաբերյալ հաղորդումներ:

Ըստ այդմ՝ ահազանգերը կարելի է բաժանել հետևյալ խմբերի.

– Զանգեր, որոնք հետապնդել են խորհրդատվական նպատակ (այս կամ այն նորմի մեկնաբանություն, օրենքով սահմանված կարգ, իրավիճակի լուծում և այլն).

– Ընտրական ընթացակարգի հետ կապված խախտումների վերաբերյալ ահազանգեր, որոնք դիտորդը չի կարողացել լուծել ինքնուրույն.

– Դիտորդի իրավունքների խախտումներ.

– Ակնհայտորեն հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկություններ: Այն դեպքերում, երբ խնդիրը վերաբերել է խորհրդատվության կամ ընթացակարգային և (կամ) դիտորդի իրավունքների խախտմանը, իրավաբանները փորձել են գտնել արագ արձագանքման մեխանիզմ և խնդիրները վերացնել՝ լուծել տեղում, ինչին հնարավոր է եղել հասնել օրենքով սահմանված կարգի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելով, հանձնաժողովի նախագահի հետ հեռախոսազրույցի միջոցով, մի քանի դեպքով տարածքային ընտրական հանձնաժողովներին և ոստիկանության թեժ գծին ահազանգելով:

Իսկ երբ դիտորդների կողմից բարձրացված խնդիրը վերաբերել է հանցագործության վերաբերյալ տեղեկություններին, և դրանց վերաբերյալ առկա են եղել որոշակի վերաբերելի ապացույցներ, կազմվել են հանցագործության մասին հաղորդումներ և ներկայացվել ՀՀ ոստիկանություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ինչպես նաև հրապարակվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի www.hcav.am կայքում: Այն ահազանգերը, որոնք վերաբերել են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունների, անգործության կամ որոշման իրավաչափությանը, և դրանք հնարավոր չի եղել լուծել ահազանգի, խորհրդատվության կամ այլ միջոցով՝ իրավասու ընտրական հանձնաժողովին է ներկայացվել դիմում, բողոք կամ առաջարկություն: Մանրամասները՝ տեղեկանքում

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930