Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ ՌԴ-ն կընդունի ԱՄՆ-ի պայմանները, կամ կհայտնվի մեկուսացման մեջ». թուրքագետ (Տեսանյութ)

Ապրիլ 12,2017 13:11

«ԱՄՆ պետքարտուղարը վերջնագիր է ներկայացնում ՌԴ-ին՝ կամ վերջինս կընդունի իրենց պայմանները, կամ կհայտնվի մեկուսացման մեջ: Սա մարտահրավեր է ռուսական դիվանագիտության համար»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ այսօր Սիրիայի հարցով ընթանալիք բանակցություններին, ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա բնորոշմամբ՝ ռուսները պետք է փորձեն հարմարվել ԱՄՆ առաջարկներին կամ հակազդել. «Չեմ կարծում, որ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ գնալ սուր հակազդեցության: Թրամփին հաջողվեց ՌԴ-ի դեմ միասնական ճակատ ստեղծել Սիրիայի հարցում»:

Թուրքագետի խոսքով՝ ԱՄՆ սրում է իրադրությունը Սիրիայում. «Շատ բան կախված կլինի նրանից, թե արդոք Իրանն ու ՌԴ-ն կգնա՞ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրմանը»:

Հիշեցնենք, որ Սիրիայում ռուս-ամերիկյան առճակատումն առաջացել էր վերջերս ԱՄՆ-ի կողմից սիրիական կառավարական ավիաբազային օդային  հարվածներ հասցնելու հետեւանքով. ԱՄՆ-ն Ասադի ուժերին եւ վերջինիս դաշնակիցներին է մեղադրում՝ դրանից առաջ Իդլիբում քիմիական զենք կիրառելու մեջ:

Ռուբեն Սաֆրաստյանը նաեւ նշեց, որ օգտվելով ռուս-ամերիկյան առճակատումից՝ հնարավոր է՝ Թուրքիան փորձի իր դիրքերը Սիրիայում ուժեղացնել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930