Հինգերորդ գումարման խորհրդարանի վերջին քառօրյայի երրորդ աշխատանքային օրը կրկին տապալվեց: Այսօր գրանցվել էր 15 պատգամավոր:
Նիստը նախագահող Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ քվորում չլինելու պատճառով խորհրդարանի աշխատանքը չի կայանա: Նա գոհունակություն հայտնեց, որ աշխատանքի եկող պատգամավորների շարքերը չեն նոսրանում: Հավանաբար, նկատի ուներ այն, որ երեկ եւ առաջին օրն ավելի քիչ թվով պատգամավորներ էին գրանցվել:
Ն. Գ.