Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր դաշտը սկզբում ցրվեց, իսկ հետո ցվրվեց

Ապրիլ 12,2017 12:56

Անկախացումից հետո Հայաստանի Հանրապետությունում անցկացված բոլոր ընտրությունները՝ ՏԻՄ-ից մինչև նախագահական թողել են հետք… և նրանցից ամեն մեկը յուրովի անվանում ունի:

Ապրիլի 2-ին անցկացված համապետական ընտրությունները ցուցադրեցին ոչ միայն օրվա իշխանությունների կողմից նորագույն տեխնոլոգիաներով ընտրությունների կազմակերպումը, այլև ընդդիմադիր դաշտում խաղացողների անկարողությունը բոլոր փուլերում՝ նախընտրական կազմակերպչական աշխատանք, քարոզարշավ, ընտրությունների օր և վերջապես պարտության անառարկելի ընդունում:

Այսօր նույնիսկ դժվար է ասել, թե քաղաքական որ ուժն է ընդդիմադիր կամ արդյոք ԱԺ-ում մի քանի մանդատ ունեցողները կարող են ազդել իրավիճակի վրա և երկիրը տանել իրական առաջընթացի:

Սոցիալական խորը բևեռացումը, որը առկա է երկրում, դժվար է մեղմել 2-3 պատգամավորների բոցաշունչ ելույթներից հետո:

Իշխանությունը կարողացավ ճիշտ գնահատել ոչ իշխանական բևեռի ուժերը և այն հաջողությամբ ցրեց քամու ուղղությամբ…: Իսկ այսօր ընդդիմադիր դաշտը հնարավորություն չունի ինքնակազմակերպվելու և ստիպված մանրից ցվրվում է…:

ԱԺ-ի ընտրություններում միակ դրականը, որը արժանի է ուշադրության, դա պատգամավորների թվաքանակի կրճատումն է: Հուսանք, որ 2022թ-ին կգրանցվի իրական առաջընթաց և պատգամավորների թիվը կկրճատվի ևս 26-ով:

Միայն այդ ձևով է հնարավոր փոքր-ինչ մեղմել սոցիալական բևեռացումը:

 

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական

կազմակերպությունների ճյուղային

հանրապետական միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930