Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գյուրջիև» համույթն իր ապրիլյան շրջագայությունների ընթացքում կբարձրաձայնի Հայոց ցեղասպանության մասին

Ապրիլ 12,2017 12:44

2015 թվականի հոկտեմբերին, գերմանական հանրահայտ «ECM records»-ի կողմից հրատարակվեց «Գյուրջիև» համույթի «Կոմիտաս» ձայնասկավառակը՝Լևոն էսկենյանի գործիքավորմամբ, որին անդրադարձել են աշխարհի լավագույն, առաջատար լրատվամիջոցները: «Songlines Award»ը այն ընդգրկել է 2016 թվականի 10 լավագույն ձայնասկավառակների շարքում, իսկ ձայնասկավառակի ստեղծագործությունները հնչում են «British Airways» ավիաընկերության ինքնաթիռներում:

Ձայնասկավառակի թողարկումից հետո, համույթն աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր փառատոներին մասնակցելու հրավերներ է ստացել:

Ապրիլ ամսին «Գյուրջիև»համույթ-ը համերգային շրջագայության է մեկնելու եվրոպական երեք երկիր: Մեկնարկը տրվելու է ապրիլի 14-ին՝ Ավստրիայի Կրեմս քաղաքում, որտեղ հնչեցնելու են հայ հոգևոր երաժշտություն, կատարելու են Կոմիտասի և Գեորգի Գյուրջիևի ստեղծագործությունները: Այնուհետև համույթը մեկնելու է Հունաստան՝ Սմիրնիի քաղաքապետարանի հրավերով ելույթ ունենալու «Պառնասոս» համերգասրահում: Ապրիլի 19-ին Աթենքում կայանալիք համերգը, որի ընթացքում հնչելու է միայն Կոմիտաս, նվիրված է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:Իսկ ապրիլի 22-ին Մոցարտի հայրենիք Զալցբուրգ քաղաքում, դարձյալ Կոմիտաս են հնչեցնելու։

Վերջին կանգառը կլինի Դանիան, ուր ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, Դանիայում ՀՀ դեսպանատան և «Global Music» հայտնի համերգային կազմակերպության համագործակցությամբ՝ Կոպենհագենում դանիացի միսիոներ Մարիա Յակոբսոնի և Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համերգ է տեղի ունենալու:

«Մարիա Յակոբսնը Հայոց ցեղասպանության ականատեսներից է եղել: Խորապես ազդվելով եւ այդ ահասարսուռ դեպքերի ականատեսը լինելով՝ նա իր հետագա կյանքը նվիրել է հայ որբ մանուկների խնամքին՝ այդ նպատակով Լիբանանում հիմնելով «Թռչնոց բույն» մանկատունը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող համերգային շրջագայությունը հենց ապրիլ ամսին է լինելու, քանի որ մեկ անգամ ևս համույթը հնարավորություն է ունենալու երաժշտության միջոցով հնչեցնելու Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծման պահանջը:

«Գուրջիև» համույթը համերգներով շրջագայել և ելույթներ է ունեցել մի շարք հայտնի համերգասրահներում, մասնակցել է միջազգային հայտնի փառատոների Լիբանանում, Գերմանիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Իտալիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Բելգիայում, Պորտուգալիայում, Հոլանդիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ավստրալիայում, Ավստրիայում ինչպես նաև` Հայաստանում:

Գործում է «Գուրջիև» համույթի՝ gurdjieffensemble.com պաշտոնական կայքը:

 

«Գյուրջև» համույթ

Գեղարվեստականղեկավար` Լևոն Էսկենյան

Էմմանուել Հովհաննիսյան` դուդուկ, զուռնա, պկու

Նորայր Գափոյան` դուդուկ, բասդուդուկ

Ավագ Մարգարյան` փող, զուռնա

Արմեն Այվազյան` քամանչա, ծնծղա

Արամ Նիկողոսյան` ուդ

Մերի Վարդանյան` քանոն

Վլադիմիր Պապիկյան` սանթուր, ձայն

Դավիթ Ավագյան` թառ

Մեսրոպ Խալաթյան` դափ, դհոլ, բուրվառ

Էդուարդ Հարությունյան` թմբուկ, ծնծղա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930