Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է հատուկ առաջարկ՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար

Ապրիլ 12,2017 12:36

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է վարկավորման հատուկ առաջարկ, որի շրջանակներում ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կստանան մի շարք արտոնություններ:

Այսուհետ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կարող են ստանալ վարկային գիծ՝ սկսած 11.5% -ից և սպառողական վարկ՝ սկսած 14.5%-ից: Վարկային սահմանաչափը կախված է ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակցի զբաղեցրած պաշտոնից` հասնելով մինչև 4 մլն. ՀՀ դրամ: Վարկային գիծը տրամադրվում է մինչև 3 տարի, իսկ սպառողական վարկը` մինչև 5 տարի մարման ժամկետով: Վարկի տրամադրման որոշումը կայացվում է առավելագույնը 1.5 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ`
• անձը հաստատող փաստաթուղթ (այդ թվում` վկայական),
• սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ /կամ վերջինիս բացակայության մասին տեղեկանք/:

Բացի արտոնյալ պայմաններով վարկային պրոդուկտներից` ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին տրամադրվում են նաև անվճար աշխատավարձային քարտ, անվճար SMS և Ինտերնետ բանկինգ, ինչպես նաև քարտի դրական մնացորդի դիմաց 3% (AMD) և 2% (USD) հաշվեգրման հնարավորություն:

Հաճախորդներին ընձեռվում է նաև այլ բանկերից վարկերի գնման/տեղափոխման հնարավորություն:

Առաջարկի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ, այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից որևէ մեկը կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930