Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրաստանն այս տարի գազ չի գնի «Գազպրոմից». փոխարենը գազ կներկրի Ադրբեջանից

Ապրիլ 12,2017 12:27

Վրաստանը հրաժարվում է ռուսական գազից. երկիրը մինչև տարեվերջ գազ չի գնի «Գազպրոմից»: Համապատասխան կանխատեսումային բալանսը հաստատել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: 2017թ. հունվար-մարտ ամիսներին Ռուսաստանից ներմուծվել է 100 միլիոն խմ գազ:

Վրաստանի կառավարությունը նախատեսում է բնակչությանը և կոմերցիոն ոլորտին մատակարարել Ադրբեջանից ներկրված գազով: Մատակարարումներն իրականացնելու է SOCAR ադրբեջանական պետական նավթային ընկերությունը և Շահդենիզ կոնսորցիումը՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով: Համապատասխանաբար, ռուսական գազի չափաբաժինը Վրաստանում այս տարի կազմելու է շուրջ 4%:

Վրաստանի էներգետիկայի նախարարության կանխատեսումային բալանսի համաձայն՝ այս տարի Վրաստանը պետք է ներմուծի 2.457 միլիարդ խմ գազ, ադրբեջանական գազի չափաբաժինը կլինի 2.347 միլիարդ խմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930