Որն է պատճառը, որ ապրիլի 2–ի խորհրդարանական ընտրություններում ԵՏՄ-ից դուրս գալու եւ Արեւմուտքի հետ հնարավորինս սերտ ինտեգրացիայի կողմնակից «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հավաքեց 1 տոկոսից էլ քիչ քվե։ Արդյոք ՀՀ-ում հենց այդքան՝ 1 տոկոս մարդ է կողմ այդ գաղափարներին։ Եթե ոչ, ինչու, ուրեմն, եղավ նման արդյունք։
Այս հարցին միանշանակ պատասխան տալն, իհարկե, բարդ է։ Սակայն տարբերակներից մեկը, ընդ որում առավել հավանականը, այն է, որ պրոարեւմտյան ակտիվ մասսան, որն այնքան սիրում է իր առաջադեմ գաղափարները տարածել ֆեյսբուքում, այդպես էլ դուրս չեկավ այդ վիրտուալ տիրույթից եւ ռեալ քայլ չարեց իր գաղափարների կյանքի կոչման ուղղությամբ։ Ընտրություններին մասնակցելու եւ «Ազատ դեմոկրատների» օգտին քվեարկելու փոխարեն՝ բոցաշունչ ստատուսներ գրող այդ շերտի համար ֆեյսբուքը դարձավ նպատակ ու արդարացում։
Եթե այլ երկրներում վերջին տարիներին սոցիալական ցանցերը դարձել են պայքարի ծավալման եւ համակարգման գործիք /ինչպես, օրինակ, Լիբիայում, Թունիսում, Եգիպտոսում, Ուկրաինայում/, ապա ՀՀ-ում Ֆեյսբուքը դարձել է վիրտուալ ճահիճ, որտեղ գործելու կոչեր անող եւ բոլորին քննադատող ստատուսագիրները ինքնադրսեւորվում-ինքնաբավարարվում են՝ այդպես էլ չնկատելով, որ վիրտուալ այդ գաղջի մեջ մաշեցնում են իրական գործողությունների իրենց կամքն ու կարողությունը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում