Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծառուկյանն ինչու չի մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 12,2017 11:34

Նրանք չունեն քաղաքապետի ընդգծված, ուժեղ թեկնածու, որը կփոխարիներ ընտրակաշառքին։ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը, որի մասին հայտարարում էին, թե կգլխավորի Երեւանի ավագանու ցուցակը, Երեւանի քաղաքապետի ուժեղ թեկնածու կամ ուժեղ մրցակից չէր կարող համարվել։

Իսկ Գագիկ Ծառուկյանին ու «Ծառուկյան» դաշինքին պե՞տք է Երեւանի ավագանու ընտրություններին նման անկում գրանցել այն դեպքում, երբ խորհրդարանական ընտրություններին բավականին լավ՝ մոտ 28 տոկոս արդյունք են գրանցել։ Իհարկե ոչ։ Նման հաջողությունից անմիջապես հետո նրանք դժվար թե թույլ տային, որ հանրության մեջ ցածր ցուցանիշ ունեցող ուժ դառնային։ Թեկուզ եւ դա Երեւանի ավագանու ընտրությունները լինեն։

Բայցի այդ, Երեւանի ավագանին Ազգային ժողովը չէ, որ փոքր խմբակցություն ունենալն էլ քաղաքական ուժերի համար խիստ կարեւոր լինի։ ԲՀԿ-ն Երեւանի ավագանու կազմում հիմա էլ ունի մեծությամբ երկրորդ խմբակցությունը, բայց դա մայրաքաղաքի կառավարման գործում մինչեւ հիմա այնքան էլ մեծ ազդեցություն չի ունեցել։

Ծառուկյանը թերեւս շատ լավ հասկանում է, որ իրեն բոլորովին պետք չէ այս ընտրություններում ընդամենը անցողիկ շեմը հաղթահարելու եւ քաղաքապետի որոշումների վրա ազդեցություն չունեցող խմբակցություն ունենալու համար գնալ զոհողությունների։

Եվս մի կարեւոր հանգամանք։ Քաղաքական դաշտում կարծիք կա, որ Գագիկ Ծառուկյանի եւ նրա՝ «Ծառուկյան» դաշինքի քաղաքական գործունեությունը այնքան էլ իշխանություններից անկախ չէ եւ ծավալվում է իշխանությունների

հետ համաձայնության դաշտում։ Դա նշանակում է, որ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշման վրա էլ կարող են նույն իշխանությունները ազդած լինել՝ ելնելով իրենց ինչ-ինչ քաղաքական նպատակներից։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930