Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Եվրոպական պահպանողականների նախագահ Յան Լիդլ-Գրեյնջերի շնորհավորական ուղերձը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին
Հարգելի պարոն Ծառուկյան,
Որպես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Եվրոպական Պահպանողականների նախագահ՝ ի սրտե եւ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ այս ընտրություններում արձանագրած լուրջ արդյունքների համար։ Ես ամենայն մանրամասնությամբ հետեւում եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդական առաքելության նկատառումներին։
Կարդացեք նաև
Հարգելի պարոն Ծառուկյան, ես վստահ եմ, որ մեր բարեկամական կապերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ շարունակվելու են եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հարթակում «Բարգավաճ Հայաստանի» ձայնը լինելու է լսելի։
Ցավում եմ, որ Հայաստան կատարած իմ վերջին այցի ժամանակ հնարավորություն չունեցանք միմյանց հանդիպելու եւ հույս ունեմ, որ առաջիկայում այդ հանդիպումը կկայանա։
Կրկին անգամ ընդունեք ջերմագին շնորհավորանքներս։
Հարգանքով՝
Յան Լիդլ-Գրեյնջեր
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Եվրոպական պահպանողականների նախագահ