Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանը մասնակից է Սիրիայում քիմիական հարձակումը թաքցնելու գործում. Սպիտակ տուն

Ապրիլ 12,2017 11:21

Ռուսաստանի իշխանությունները մասնակից են Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական հարձակման հետևանքները թաքցնելու մեջ: Այս մասին ասվում է Սպիտակ տան գաղտնազերծված զեկույցում:

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Սիրիայի կառավարական բանակը զարին պարունակող ռումբեր է նետել  հայրենակիցների վրա: Սպիտակ տունը կարծում է, որ Ռուսաստանը և Սիրիան փորձել են համաշխարհային հանրությանը մոլորության մեջ գցել  ապատեղեկատվական արշավի միջոցով: Մոսկվան բազմաթիվ իրար հակասող հայտարարություններ է անում, որպեսզի շփոթեցնի միջազգային հանրությանը՝ ասվում է զեկույցում:

Զեկույցը չի մանրամասնում՝ արդյոք Ռուսաստանը նախօրոք գիտեր Իդլիբի նահանգում քիմիական հարձակման մասին:

Զեկույցի մի մասը նվիրված է Ռուսաստանի տվյալների հերքմանն այն մասին, որ Իդլիբում ինքնաթիռները ռմբակոծել են զինամթերքի պահեստները, որոնք պատկանում են «ահաբեկիչներին»: Փաստաթուղթը պարունակում է տեսանյութերի հղումներ և արբանյակից արված լուսանկարներ, որոնցում երևում է, որ ռումբերը նետվել են ճանապարհի, այլ ոչ թե շինության վրա:

Հիշեցնենք, որ Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքը ավիահարվածի է ենթարկվել ապրիլի սկզբին: Հարձակման հետևանքով զոհվել է շուրջ 90 մարդ: Տեսաձայնագրություններում երևում է, որ մարդկանց մոտ ավիահարձակումից հետո ի հայտ են եկել քիմիական թունավորման ախտանիշներ: Սիրիան հերքում է քիմիական զենքի կիրառումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930