Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդյոք իշխանության ամենասուր քննադատը կարո՞ղ է կյանքի կոչել այն ամենը, ինչը չանելու համար քննադատում է իշխանություններին. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 12,2017 11:18

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոշոր քաղաքական ֆիգուր է, սակայն երբեւէ նույնիսկ մեկ համայնք չի ղեկավարել։ Եվ այս ընտրությունները եզակի հնարավորություն են Երեւանի ընդդիմադիր բնակիչների համար ստուգելու՝ արդյոք իշխանության ամենասուր քննադատը կարո՞ղ է կյանքի կոչել այն ամենը, ինչը չանելու համար քննադատում է իշխանություններին։ Կամ՝ չանել այն ամենը, ինչն անելու մեջ մեղադրում է իշխանություններին։ Սա կարեւոր ստուգարք է, որովհետեւ Հայաստանում համոզմունք կա, թե ով էլ գա իշխանության, նույնն է լինելու։ Այս համոզմունքով էլ շատ հաճախ արդարացվում է գործող իշխանությունների ճնշումներին տրվելը, սեփական ձայնը վաճառելը եւ այլ արատավոր երեւույթներ։

Երեւանցիները առաջիկա ընտրությունով հնարավորություն ունեն նաեւ Հայաստանում այդքան երկար սպասված իշխանափոխությունն ի վերջո անել։ Խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի գրանցած արդյունքը ավելի քան ռեալ է դարձնում այդ հնարավորությունը։ Դրա համար պետք է, որ դաշինքի ներկայացուցիչները նույնքան լուրջ պատրաստվեն նաեւ Երեւանի ընտրություններին, խորհրդարանականի ժամանակ իրենց անհոգնել քարոզչությունն այս անգամ էլ նույն թափով իրականացնեն։

Ինչ վերաբերվում է իշխանությունների ավանդական ընտրական մեխանիզմներին՝ վարչական ռեսուրսի կիրառում, սպառնալիքներ, թաղային խուլիգաններ, ընտրակաշառք, ապա առաջիկա ընտրությունը նաեւ այս ամենից հրաժարվելու եզակի հնարավորություն է։ Զուտ սպորտային հետաքրքրությունից ելնելով, կարելի է մեկ անգամ ընտրություն կազմակերպել առանց վերը նշված կոմպոնենտների եւ սեփական իրական ընտրազանգվածը բացահայտել։ Ընդ որում, դա կարող է, ճիշտ է, հաղթանակ չբերել, բայց նաեւ՝ հաճելի անակնկալ լինել։

Զարուհի Փոստանջյանն էլ, իհարկե, իր առավելությունն ունի այս ընտրություններում։ Գենդերային առավելություն։ Կին քաղաքապետ ունենալը Երեւանն ավելի ժամանակակից կդարձներ, Հայաստանն էլ կհայտնվեր աշխարհի շատ առաջատար երկրների շարքում։ Սակայն միայն գենդերային առավելությունը քիչ է, պետք է նաեւ քաղաքական լուրջ թիմ, մարդկային մեծ ռեսուրս, իսկ Փոստանջյանի հիմնադրած կուսակցությունը ընտրությունների օրվա դրությամբ ընդամենը երկու ամսական է լինելու։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930