Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բազմաթիվ հանձնաժողովներ մեզ ոչ ծանուցել են այդ նիստերի մասին, ոչ էլ մենք ենք հնարավորություն ունեցել մասնակցել դրանց». Լուսինե Հակոբյան. «Հրապարակ»

Ապրիլ 12,2017 11:05

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն իր դիտարկումների վերջին ամփոփումներն է անում, հաշվետվություններ է պատրաստում վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ։ Դրանք կուղարկվեն եվրոպական կառույցներին։ Իրավաբանական հարցերի պատասխանատու «Իրավունքի Եվրոպա միավորումը» բազմաթիվ բացահայտումներ է արել, որոնց մի մասը դեռ ճշգրտման փուլում է, բողոքներ է ուղարկել գրեթե բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներ։ Զրուցեցինք կազմակերպության ղեկավար, փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ։

– Նիստերի մասին նորմալ ծանուցվո՞ւմ էիք։

– Բացառությամբ մի տարածքային հանձնաժողովի, մնացած 37 հանձնաժողովներ բողոքներ ենք ներկայացրել, բայց բազմաթիվ հանձնաժողովներ մեզ ոչ ծանուցել են այդ նիստերի մասին, ոչ էլ մենք ենք հնարավորություն ունեցել մասնակցել դրանց։ Ենթադրաբար, այդ նիստերը կամ արել են, կամ չեն արել, դրանք կամ հրապարակել են որոշումները, կամ ոչ, համենայնդեպս, մեզ դրանք հասանելի չեն եղել։

Մեկ այլ պրոբլեմ՝ մենք, այդուհանդերձ, բոլոր տարածքային հանձնաժողովներում ամսի երկուսից մինչեւ ամսի 7-ը ներառյալ ունեցել ենք դիտորդներ, նրանք հերթափոխով աշխատել են, բայց այդ բոլոր օրերի ընթացքում հանձնաժողովներից նրանց տուն են ուղարկել, ասելով՝ մենք նիստ չենք անում, դուք այստեղ անիմաստ եք։ Մինչդեռ իրենք ստացել են մեր բողոքները։

– Որոշումների հասանելիության մասին ի՞նչ կասեք, դա էլ է միշտ պրոբլեմ եղել, այս անգամ ի՞նչ վիճակ էր։

– Ըստ օրենքի, որոշումը պետք է կախվի տարածքային ընտրական հանձնաժողովի պատին՝ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում, նշանակում է, որ այդ 24 ժամը դիտորդը, որը բողոք է ներկայացրել, պետք է կանգնի պատի տակ, տեսնի, թե երբ են այն կպցնում, որ սկսի բողոքարկման գործընթացը։ Միշտ չէ, որ դրանք դրսի պատեր են։ Տարածքային հանձնաժողովի պատը կարող է լինել դպրոցի կամ, ասենք, քաղաքապետարանի շենքի ներսի պատ,

որը ոչ աշխատանքային օրերին կարող է հասանելի չլինել դիտորդի համար։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930