Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ռայան Գոսլինգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի #KeepThePromise (#ՊահիրԽոստումը) արշավին` իր աջակցությունը հայտնելով Կոնգոյում մարդու իրավունքների պաշտպանությանը: Համապատասխան հոլովակը նա հրապարակել է Twitter-ի էջում:
«Պատերազմը Կոնգոյում ամենամահաբերն է Երկրորդ աշխարհամարտից հետո: Ես խոստանում եմ պահել խոստումը` օգնելու աջակցել Կոնգոյում մարդու իրավունքներին»,- ասել է Գոսլինգը:
Ավելի վաղ Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել աշխարհահռչակ մի շարք աստղեր, որոնց թվում են՝ երաժիշտ Էլթոն Ջոնը, երգչուհիներ Շերը, Բարբարա Սթրեյզանդը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Սիլվեստր Ստալոնեն, Լեոնարդո Դի Կապրիոն, Դին Քեյնը և այլք:
Կարդացեք նաև
Ryan Gosling vows to #KeepThePromise to help support human rights in #Congo. Will you join him? #RDC @esrailian @thepromisefilm pic.twitter.com/pSDxHMfaIX
— Enough Project (@EnoughProject) April 11, 2017