Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատանեկան օլիմպիական խաղերին կմասնակցի մեկ ծանրորդ

Ապրիլ 12,2017 10:33

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ավարտվել է ծանրամարտի աշխարհի պատանիների (մինչեւ 17 տարեկաններ) առաջնությունը, որտեղ Հայաստանը հանդես եկավ միայն տղաների պայքարում:

Բանգկոկում բացի մեդալներից խաղարկվում էին նաեւ 2018 թվականին Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Հավաքականի ավագ մարզիչ Էդուարդ Կիզողյանն «Առավոտի» հետ զրույցում ասել էր, որ իրենք մեկնում են առավելագույն՝ երկու, վարկանիշ նվաճելու նպատակով: Իսկ դրա համար անհրաժեշտ էր թիմային պայքարում տեղ զբաղեցնել յոթ լավագույնների մեջ:
Առավելագույն ծրագիրը մեր պատանի ծանրորդները կատարել չկարողացան: Վարկանիշային դասակարգման ցուցակում մեր թիմը 14-րդ տեղով արժանացավ Արգենտինայի միայն մեկ ուղեգրի եւ երկրորդը նվաճելու հնարավորություն այլեւս չունի: Դա միայն մի դեպքում է հնարավոր, որը, թերեւս, անհավանական է: Դա դոպինգ ստուգումն է:

Սակայն այստեղ խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան վարկանիշերի քանակն է, այլ պատանի ծանրորդների մրցելույթները եւ ցույց տված արդյունքները: Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ակնարկեց նաեւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ նշելով, որ կատարվածը հասկանալու նպատակով պատվիրակության՝ Թաիլանդից վերադառնալուց հետո քննարկում կկազմակերպվի:

Բավական է ասել, որ աշխարհի առաջնությունում ութ մասնակիցների զբաղեցրած տեղերից լավագույն երեքն են 9-ը,10-ը եւ 11-ը:

Ինչեւէ, մենք պատանեկան օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում պատանի մեկ վարկանիշ ունենք: Մնում է սպասել աղջիկներին:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

12,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930