Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար ծայրահեղ կարևոր են բանակցությունները: Այս մասին Trend գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
«Այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարևոր է, որպեսզի կողմերը միասին հավաքվեն և աշխատեն՝ խաղաղ կարգավորում գտնելու համար: Այդ հակամարտությունն արդեն շատ երկար է տևում»,-ասել է դեսպանը:
Դիվանագետի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ակտիվ աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի կողմերին օգնի գտնել հակամարտության խաղաղ կարգավորում: «Պետք է կողմերին օգնենք առաջ շարժվել»,-ասել է Սեկուտան:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի մասին՝ դեսպանն ասել է, որ նա աշխատանքի մեծ փորձ ունի ԱՄՆ Պետդեպարտամենտում, ինչպես նաև քաջատեղյակ է աշխարհի այդ հատվածից: «Հոգլանդն էներգիայով լի և շատ ուժեղ խաղացող է: Կարծում եմ՝ նա իրոք կարող է օգնել գործընթացն առաջ տանելու հարցում»,-հավելել է Սեկուտան:
Կարդացեք նաև
«Բռնությունը ոչ մեկին չի օգնի: Իրոք կարևոր է, որպեսզ կողմերը հավաքվեն միասին, որպեսզի առաջ շարժվելու ուղի գտնեն և հասնեն խաղաղ կարգավորման: Դա կարևոր է տարածաշրջանի բոլոր մարդկանց համար»,-ասել է նա: