Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. Հանթսմանը Քոչարյանի մասին՝ նա հրաշալի հրաձիգ է. «Ա1+». (Տեսանյութ)

Ապրիլ 11,2017 23:23

1995-ի խորհրդարանի ընտրություններից 9 օր անց ԿԸՀ-ն անվավեր է ճանաչում 5 ընտրատարածքների քվեարկության արդյունքները եւ նշանակում վերաքվեարկություն:Այն նշանակվում է հուլիսի 29-ին:

ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը 1995-ի ընտրություններից հետո հայտարարում է, որ արմատական ընդդիմադիր ԱԺՄ-ն համագործակցում է իշխանությունների հետ: Պարոն Միրզախանյանը համոզված է, որ հենց իշխանությունն էլ փոխել է ԱԺՄ-ի ցուցանիշներն ընտրություններում եւ մտցրել խորհրդարան:

1999-ի խորհրդարանի ընտրություններից 9 օր հետո ԱԺՄ-ն պնդում է, որ դրանք ազատ ու արդար չէին, սակայն բողոքարկելն անիմաստ է, քանի որ երաշխիք չկա, որ հաջորդ ընտրություններն ավելի լավը կլինեն: Առայժմ, սակայն, կուսակցությունը պիտակներ չի կպցնի Ռոբերտ Քոչարյանին ու Վազգեն Սարգսյանին, կսպասի նոր կառավարության ծրագրին։

Ամերիկացի գործարար Ջոն Հանթսմանը 1999-ի այս օրը հյուրընկալվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Գրկախառնությունն անսովոր է, Քոչարյանն ասում է, որ Հանթսմանը հայ ժողովրդի եւ իր անձնական բարեկամն է, իսկ վերջինս Քոչարյանի մասին նկատում է՝ նա հրաշալի հրաձիգ է։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930