Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցրեք` այդ նույն Նիկոլ Փաշինյանի ասած գազելներում կռացած ուղեւորների թիվը գնալով ավելանո՞ւմ է». Խոսրով Հարությունյան

Ապրիլ 11,2017 22:55

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը մեկնաբանում է՝ ինչու մի շարք քաղաքական ուժեր հրաժարվեցին մասնակցել ավագանու ընտրություններին:

«Ովքե՞ր հաջողություն արձանագրեցին խորհրդարանական ընտրություններում՝ այն կուսակցությունները, որոնք հաջողություն արձանագրեցին Երեւանում, օրինակ «Ելքի» հաղթանակի հիմնական պատճառը Երեւանի քվեարկությունն է, դրա համար ես կարծում եմ՝ այն կուսակցությունները, որոնք չէին հաղթահարել հինգ տոկոսի շեմը, նրանք կորցրին Երեւանում, իսկ եթե համապետական ընտրություններում չհաջողեցին, դժվար է պատկերացնել, որ քաղաքապետի ընտրություններում կհաջողեն: Ավագանու ընտրություններին հաճոյախոսությունները, ամբոխահաճո, պոպուլիստական հայտարարությունները ուղղակի տեղ չունեն, այստեղ շատ կոնկրետ բաների մասին է խոսքը գնալու, ու մարդիկ գնահատելու են՝ այս թիմի առաջատարները քաղաքական տնտեսությունը պատկերացնո՞ւմ են, թե՝ ոչ»,- ասաց պարոն Հարությունյանը:

Մեր դիտարկմանը, բայց ոչ միայն խորհրդարան չանցած, այլեւ անցած «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն հրաժարվեցին մասնակցել, պարոն Հարությունյանն ասաց, որ «Ծառուկյան» դաշինքի որոշումն իրեն զարմացրել է. «Իմ բոլոր հաշվարկներով, պետք է մասնակցեին, այդպես էի ենթադրում, չի կարող ազդեցիկ ուժը չմասնակցել համայնքային ընտրություններին, կխուսափեմ մեկնաբանել՝ ինչու չեն մասնակցում»:

ՀՀԿ-ականներն ասում են՝ մենք ավագանու ընտրություններին բացի մրցունակ ծրագրից նաեւ աշխատանք ունենք ներկայացնելու, իսկ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձել էր՝ ՀՀԿ-ի աշխատանքը գազելների մեջի դեռատի աղջիկներն են, որոնք առավոտից երեկո կռացած տեղափոխվում են:

Պարոն Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ համամի՞տ է, որ էական աշխատանք տեսանելի չէ, ի պատասխան պարոն Հարությունյանն ասաց. «Ինձ մի հարցրեք, գնացեք ցանկացած երեւանցու հարցրեք՝ վերջին տարիներին Երեւանը փոխվե՞լ է, հարցրեք` այդ նույն Նիկոլ Փաշինյանի ասած գազելներում կռացած ուղեւորների թիվը գնալով ավելանո՞ւմ է, թե՞ կտրուկ նվազում է, որ այսօր գործում են լրիվ այլ՝ հարմարավետ տեղափոխման տրանսպորտային միջոցները, թե որքան է քաղաքը դարձել ծաղկաշատ ու հրապուրիչ, ապրելու համար հարմարավետ, ի դեպ, սա մեր գնահատականը չէ, Երեւանը դիտվում է տարածաշրջանում ամենահարմարավետ քաղաքը ապրելու համար, իհարկե, համամիտ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, դա նշանակում է ուղղակի չուզենալ տեսնել: Նախընտրական մրցապայքարը կսկսի, կտեսնենք՝ Տարոն Մարգարյանն ինչ ակտիվով հանդես կգա, իսկ նրա ընդդիմադիրներն ինչ կասեն, եթե Տարոն Մարգարյանը ոչինչ չի արել, իսկ ընդդիմադիրներն ի՞նչ են արել՝ բացի խոսելուց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930