Ապրիլի 11-ին Երեւանում տեղի ունեցավ «Մշակութային կենտրոնների դիզայնի ուղեցույց» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որը վարեց ձեռնարկի հեղինակ Փեթեր Լենին։
Գիրքն ուսումնասիրում է 30 մշակութային տարածք` բացահայտելով մշակութային ժառանգության վերականգնման դեպքեր։
Ձեռնարկը բաղկացած է զրույցներից, նկարներից եւ գծապատկերներից։ Ուսումնասիրությունները ներառում են ժամանակակից մշակութային կենտրոնների 123 պատմություն: Գրքի հայերեն թարգմանվելու նպատակն է աջակցել մշակութային եւ ստեղծագործական ոլորտների`կայուն մարդասիրական, սոցիալական եւ տնտեսական զարգացմանը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում։
«Գիրքը չէր կարող չթարգմանվել այնպիսի գեղեցիկ երկրի լեզվով, ինչպիսին Հայաստանն է»,- այսպիսով ավարտեց իր ելույթը Փեթեր Լենին՝ հյուրերին նվիրելով իր ստորագրությամբ գրքի օրինակներ։
Անուշ ԳԱՍՊԱՐՅԱՆ