Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչներ Արտակ եւ Արմինե Թոմոյանները 16 տարի ամուսնացած են, նրանք երեխա չեն ունեցել, սակայն ապրել են սիրով եւ համերաշխ: Նրանց երկար սպասված զավակը լույս աշխարհ եկավ այս տարվա հունվարի 18-ին: Նորածնին կոչեցին Մանե:
Աղջկա ծննդյան օրից 40 օր է անցել, ավանդույթի համաձայն փոքրիկին արդեն կարելի է ներկայացնել այլոց: Երեկ՝ ապրիլի 10-ին Թոմոյան ընտանիքը, նրանց բարեկամները, հարազատները Մանեի ծննդյան կապակցությամբ քեֆ են կազմակերպել: Քանի որ ապրիլի 10-ին Ոսկեվանում սգո արարողություններ կային, այդ քեֆը կայացել է Ոսկեվանի հարեւան՝ սահմանամերձ Կոթի գյուղի հանդիսությունների սրահում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ