Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օլանզապինը գրանցված է Կանադայում և ԱՄՆ-ում. պարզաբանում է Առողջապահության նախարարությունը

Ապրիլ 11,2017 21:40

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա»  հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թուխիկյանի և ՀԿ անդամների այսօր  կատարած հայտարարությունների կապակցությամբ հայտնում ենք, որ, ցավոք, նրանք ապատեղեկատվություններ տարածելով, հանրությանը մոլորության մեջ են գցում։

Մեր մասնագետները բազմիցս հավաստիացրել են, որ զիպրեքսային փոխարինող տարբեր դեղերով բուժվող շատ ավելի մեծաթիվ հիվանդներ դժգոհություններ չեն ունենում։ Ի դեպ, նրանց տրամադրվող այլ անվանումներով դեղերի ազդող նյութն օլանզապինն է։

Տեղեկացնում ենք, որ Հայաստան-Արցախ հիմնադրամի կողմից  օլանզապին դեղի առաջարկը ստացվել է 2016թ. դեկտեմբերի 2-ին, պատվերը տեղադրվել է 2016թ. դեկտեմբերի 5-ին, իսկ դեղը ՀՀ է բերվել 2016թ. դեկտեմբերի 27-ին:

2017թ. հունվարի 13-ի N9883-16 հայտով ԱՄՆ-ից որպես մարդասիրական օգնություն ՀՀ տարածք ներմուծված կանադական Ապոտեքս դեղագործական ընկերության արտադրության Օլանզապին 10մգ N30 դեղը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության: Դեղը  համապատասխանում է  ՀՀ-ում ընդունված նորմատիվային փաստաթղթային և լաբորատոր պահանջներին:

Կից ներկայացվում է ԱՄՆ-ի սննդի և դեղերի գործակալության գրանցված  դեղերի ցանկից հատված, որտեղ երևում է, որ Ապոտեքս կանադական ընկերության օլանզապին 10 մգ դեղը գրանցված է ԱՄՆ-ում, ինչպես նաև Կանադայում:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930