ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վստահ է, որ ՀԱԿ-ը խորհրդարանից դուրս լինելով՝ չի ոչնչանա. «Առնվազն վերջին 10 տարիներին մեզ մաշեցնում էին, թաղում էին, ոչնչացնում էին, դատապարտում էին, Լինչի դատաստանի էին ենթարկում, նորից թաղում: Դա անիմաստ խոսակցություն է»:
Մեզ հետ զրույցում Լեւոն Զուրաբյանն ասաց, որ եթե Երեւանի քաղաքապետն իսկապես ընդդիմադիր լինի, երկրում լուրջ փոփոխություններ կարող է անել, բայց այդ ընդդիմադիրը չպետք է իշխանությունների կողմից վերահսկվող լինի:
Մեր հարցին՝ քաղաքապետը Նիկոլ Փաշինյանն էլ լինի, Զարուհի Փոստանջյանն էլ լինի, երկրում փոփոխություն չի՞ լինի ըստ ձեզ, Դուք ակնկալո՞ւմ եք երկրում փոփոխություն՝ նա պատասխանեց. «Ես չեմ ուզում նախօրոք կռռամ, թող գնան պայքարեն: Հանկարծակի չստացվի, որ ես փորձում եմ ինչ-որ մեկին խանգարել կամ ինչ-որ մեկի շանսերը պակասեցնել: Իմ թերահավատությունը թող ինձ մնա: Այս պահին լռենք, բայց լռում եմ ոչ թե այն պատճառով, որ ասելիք չունեմ: Շատ լավ էլ ունեմ, շատ լավ էլ գիտեմ, թե ինչ է կատարվում, որն է իշխանության պլանը, ինչպես են այդ պլանն առաջ տանում: Շատ լավ հասկանում եմ ինչ դերակատարություն են իրենք խաղում այդ պլանի մեջ: Բայց ես հիմա չեմ ուզում խոսել այդ մասին, որովհետեւ եթե կան հավատացողներ, որ ինչ-որ հարց կարելի է լուծել այդ ընտրությունների միջոցով, ես այդ հավատացողներին չեմ ուզում խանգարել»:
Լեւոն Զուրաբյանի դիտարկումները Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու պատճառների մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ՀԱԿ-ի վերաբերեալ այժմու հիմնական խնդիրը քաղաքապետական ընտրութիւնների այս քովընտի կրկեսը չէ:
ՀԱԿ-ը անցած խորհրդարանական ընտրութունների արդիւնքները կասկածի ենթարկելու – զուր – ջանքեր է թափում, միջազգային բեմի վրայ եւ Սահմանադրական Դատարանի առջեւ:
Բոլորս եւ իրինք ալ լաւ գիտնալով թէ այդ իրարանցումը գործնական որեւէ արդիւնքի պիտի չյանգի, անոնց միակ թէական ազդեցութիւնը, եթէ ոչ միտումը, տկարացնել է Պետութեան օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնների legitimacy-ն:
Ասիկա ուրեմն կարգին շեղում է, Ապրիլ 2016-ի պատերազմէն ետք ՀԱԿ-ի կնքահայր Պարոն Առաջին Նախագահի յայտնած կեցուածքին, թէ հակառակ ներքաղաքական տարակարծությունների, նկատի ունենալով արտաքին վտանգը, պէտք է համախմբուիլ իշխանութեան շուրջ, չտկարացնել զայն, անկայունութեան մատնելով երկիրը:
Ուրեմն, կամ Պարոն Առաջին Նախագահը անկեղծ չէր այդ կեցուածքով, կամ ալ երկար չդիմացաւ, նորէն վերադարձաւ իր սովորական, ափսոսալի մտայնութեան եւ վարքագծին:
It was too good to be true, ինչպէս կ’ըսեն:
-Ես չեմ ուզում նախօրոք կռռամ… Ես հետո, ավելի բարձր կկռռամ…