«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակում չէր ընդգրկվել: Դաշինքի անդամները, այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը հրապարակային խոստումներ էին տվել, որ Արման Վարդանյանը կգլխավորի «Ծառուկյան» դաշինքի Երեւանի ավագանու ցուցակը: Սակայն, ինչպես հայտնի է, դաշինքը որոշել է չմասնակցել այդ ընտրություններին:
Aravot.am-ը այս առնչությամբ Արման Վարդանյանին հարցրեց՝ ինչո՞ւ է իրենց պայմանավորվածությունը խախտվել եւ նրան խոստացել են մի բան ու հրաժարվել են: Նա պատասխանեց. «Այդ որոշումը երկկողմանի քննարկումների արդյունքում է եղել, որ չմասնակցենք ավագանու ընտրություններին»:
Մենք ճշտեցինք՝ ձեզ համամասնական ցուցակում չէին ընդգրկել՝ խոստանալով, որ պետք է գլխավորեք Երեւանի ավագանու ընտրություններում ցուցակը, չէ՞՝ նա պատասխանեց, որ խնդիրն ավելի ուրիշ կերպ էր դրված եւ խոստացավ ավելի ուշ խոսել այդ մասին:
Արման Վարդանյանը վստահեցրեց, որ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելը միասին են որոշել. «Համատեղ էր, դա նաեւ իմ որոշումն է եղել եւ իմ ցանկությունն է եղել, որպեսզի ես չմասնակցեմ եւ չգլխավորեմ ավագանու ցուցակը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ