Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը «վեցնոց» է համարում նոր ԱԺ-ն. «6 համարը, 6-րդ ԱԺ-ն»

Ապրիլ 11,2017 17:55

Ինչպես ցույց տվեցին խորհրդարանական ընտրությունները, ընդդիմադիր ուժերը մեկը մեկին մեղադրեց իշխանությունների կողմից վերահսկվող լինելու մեջ եւ փորձեց այսպես ասած «ռելսերից» դուրս թողնել՝ միակ ընդդիմադիրի կոչմանն արժանանալու համար:

Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեր հարցին, թե ինչպես եք պատրաստվում ապացուցել ձեր ընտրողներին, որ դուք որեւէ կերպ չեք վերահսկվում իշխանությունների կողմից՝ պատասխանեց. «Ես կարիք չունեմ որեւիցե ապացույցներ ներկայացնելու, ապացույցը իմ գործունեությունն է, իմ ապրած կյանքը եւ իմ վարքագիծը»:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ նախ պետք է տարանջատվի, թե ով է ընդդիմություն. «Եթե 25 տարի եղել են այս արատավոր համակարգի մեջ, իշխանություն են եղել պարբերաբար, նրանք ընդդիմություն չեն: Նրանք այնքան են ապօրինի որոշումներով իրար հետ կապված, նրանք չեն կարող լինել ընդդիմություն՝ նույնիսկ ցանկության դեպքում: Այդ ապօրինի կապը իրենց թույլ չի տալու այդ բաժանությունը: Մենք ունեցել ենք 3 նախագահներ, այդ երեք նախագահներն էլ, ըստ էության, մի համակարգի ներկայացուցիչներն են ավտորիտար: Սա նույն համակարգն է: Եթե մի քիչ էլ խորանանք, ապա կարող ենք ասել կոմունիստներ, ՀՀՇ, հետո՝ ՀՀԿ, բայց դա նույն համակարգն է եւ նույն արատավոր օղակն է: Դա է խանգարում է իրենց՝ դառնալ իրապես ընդդիմություն եւ դրա համար էլ նրանք վերահսկվում են:

Եթե դու այդ օղակի մեջ մաս ես կազմել, ապա դու չես կարող չլինել վերահսկելի: Օղակից դուրս եթե դու ցանկանում ես գործել, ապա միանշանակ չպետք է ունենաս իրենց հետ որեւիցե կապ եւ բացի այդ, նաեւ ֆինանսական տեսանկյունից չպետք է ունենաս կապ այսօր ՀՀ-ում աշխատող գործարարներից եւս, որովհետեւ նրանք նույնպես խոցելի են: Դա է մեր գաղափարախոսությունը եւ քաղաքական հենքը, որ մենք պետք է ներգրավենք մեր սփյուռքի հայրենակիցներին, որպեսզի նրանք առաջին հերթին քաղաքական ոլորտի մեջ ներգրավվեն, որ մենք կարողանանք անկախ քաղաքականություն բանեցնենք: Եթե դա չի լինելու, ապա դու դառնում ես խոցելի եւ կառավարելի: Սա հնարավորություն է տալու իրենցից դուրս գործելու: Եթե ոչ՝ հնարավոր չէ ունենալ հաջողություն»:

Եթե Երեւանի քաղաքապետը լինի ընդդիմադիր, նա ի՞նչ կարող է իրականացնել, ի՞նչ փոփոխություն կտեսնենք երկրում՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Կյանքը ցույց կտա, թե ինչ կարող է նա իրականացնել մեր երկրում: Միայն ընդդիմադիրի խնդիրը չէ, խնդիրն այն է, թե դու ինչ ծրագիր ունես եւ ինչպես ես փորձելու այդ ծրագիրը կյանքի կոչել, արդյոք դու կաշկանդվա՞ծ ես գործող ապօրինի իշխանության կապով կամ թելադրանքով, թե՞ ոչ: Այսինքն, նրանք քո առջեւ ի՞նչ պայմաններ կարող են դնել կամ չդնել: Եթե դու գրավում ես Երեւանի քաղաքապետարանը, ապա դու փոխում ես ամբողջ քաղաքական ձեւաչափը: Դա ուղղակի ընդդիմություն կամ իշխանություն չէ, դա բացարձակ այլ քաղաքական մթնոլորտ է եւ քաղաքական հարաբերություններ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ երբ նայում եք նոր խորհրդարանին, ի՞նչ տպավորություն է թողնում՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Շատ ինչ-որ խորհրդանշական մի պահ կա՝ 6 համարը, 6-րդ խորհրդարանը, վեցնոց այս հասկացությունը կա: Կարծում եմ ժամանակավոր բնույթ է կրելու այն: Չեմ կարծում, որ նա կարող է իր ժամանակացույցը, որ ունի, ամբողջությամբ լիարժեք տեղավորվել այդ ժամանակահատվածի մեջ»:

Ըստ տիկին Փոստանջյանի, հանրության ներկայացուցիչը ԱԺ-ում չկա, իսկ եթե այնտեղ չէ, այդ ԱԺ-ն ո՞նց կարող է ծառայել հանրությանը. «Մի խմբի համար կարող է իր ծառայությունները մատուցել, բայց ողջ հանրության համար մեր հանրային ակնկալիքների համար, իհարկե, չի կարող ծառայել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930