Ռիգայում այսօր մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Մասնակցում են 33 երկրների 146 ուժեղագույն շախմատիստուհիներ, որոնցից 75-ը՝ գրոսմայստեր:
Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը: Մեկնարկային տուրում Էլինան ու Մարիան խաղում են սպիտակներով:
Եվրոպայի առաջնության արդյունքներով 14 լավագույններն աշխարհի անհատական առաջնությանը մասնակցելու իրավունք են ստանալու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ՖԲ էջից