«Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները զարգացել են և առաջ են ընթանում փոխշահավետ գործակցությամբ: ՀՀ-ի եւ Վրաստանի միջև չկան խնդիրներ, այլ կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են»,-Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ ՀՀ ԱԳՆ-ում այսօր կայացած հանդիպման ավարտին լրագրողներին ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա տեղեկացրեց, որ Վրաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել են առևտրաշրջանառությանը, էներգետիկ ոլորտին, նաեւ՝ տարածաշրջանային կայունությանն առնչվող հարցեր:
ՀՀ արտգործնախարարի փոխանցմամբ՝ կողմերն անդրադարձել են Արցախյան հակամարտությանը:
Կարդացեք նաև
«Խոսվել է կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ՀՀ-ի համատեղ ջանքերի մասին»,-նշեց Նալբանդյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ