Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ Սոլովյովի և Ալիևի հանդիպումից

Ապրիլ 11,2017 17:15

Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, որն ապրիլի 7-ին այցելել էր Բաքու, «Վեստի FM» ռադիոկայանի եթերում նոր մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից:

«Ինձ վաղուց էին նախապատրաստում, որպեսզի Ադրբեջան գնամ: Ես հարցեր ունեի Ադրբեջանի նախագահին, քանի որ Հայաստանի հանդեպ իմ վերաբերմունքը շատ լավ հայտնի է և երբեք դա չեմ թաքցրել»,-ասել է հաղորդավարը:

Նրա խոսքով՝ Ալիևի հետ զրույցը տևել է շուրջ 2 ժամ՝ առանց տեսախցիկների:

«Նա ինձ վրա լավ տպավորություն թողեց: Հիանալի կրթված, խելացի պետական գործիչ է: Դա չի նշանակում, որ համաձայն եմ նրա դիրքորոշման հետ…»,-ասել է Սոլովյովը՝ շեշտելով, որ զրույցի ընթացքում Ալիևը վիրավորական ոչ մի արտահայտություն չի արել Հայաստանի իշխանությունների հանդեպ:

«Նույն կերպ ես խոսել եմ նաև Հայաստանի նախագահի՝ Սերժ Սարգսյանի հետ: Յուրաքանչյուրն ունի կոշտ դիրքորոշում, սակայն նրանք չեն անցնում նրբանկատության սահմանները»,-հավելել է հաղորդավարը:

Սոլովյովի խոսքով՝ Ալիևի հետ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի 5 շրջանների հարցը, 2016թ. ապրիլին հակամարտության էսկալացիան:

Երբ ռուս հաղորդավարը հայտնել է իր տեսակետը, ըստ որի ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, Ալիևն ասել է. «Զուտ ռազմական առումով ցանկացած խնդիր լուծելի է նույնիսկ Բաքվից: Մենք գնում ենք ոչ միայն ռուսական զենք: Արդեն գնել ենք 6 միլիարդ դոլարի իսրայելական զենքեր: Ժամանակակից տեխնիկայի շնորհիվ մենք տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում Ղարաբաղում»:

Սոլովյովը նաև ասել է, որ ՌԴ-ի ներկայիս ղեկավարության օրոք արցախյան հակամարտության ռազմական լուծումը անհնարին է: «Փոխզիջման որոնումը հնարավոր է: Դա կհանգեցնի նրան, որ Հայաստանը դուրս կգա շրջափակումից: Հսկայական ներդրումներ կլինեն Ադրբեջանի կողմից: Կարևոր է նաև, որ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը կգտնվեն ԵՏՄ-ի միասնական տարածքում»,-ընդգծել է Սոլովյովը:

Հաղորդավարի խոսքով՝ Ալիևն ափսոսանք է հայտնել, որ Սոլովյովի հաղորդումներում ազգությամբ հայ շատ խոսնակներ են լինում, բայց շատ քիչ ադրբեջանցիներ:

Սոլովյովը նաև նշել է, որ Ալիևն իրեն չի դատապարտել Արցախ այցելելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930