Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարար. Վրացի գործընկերոջս տեղեկացրի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ջանքերի մասին (Տեսանյութ)

Ապրիլ 11,2017 17:00

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մամլո հայտարարությունը Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ բանակցությունների արդյունքներով

Հարգելի գործընկեր,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունել պաշտոնական այցելությամբ Երևան ժամանած Վրաստանի արտաքին գործերի նախարար, իմ լավ բարեկամ Միխեիլ Ջանելիձեին։

Խորհրդանշական է, որ մեկ տարի առաջ պարոն Ջանելիձեն արտերկրյա առաջին բարձրաստիճան հյուրն էր, ում ընդունեցինք արտգործնախարարության նոր շենքում։ Դրանից հետո մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ինչպես Թբիլիսիում, այնպես էլ միջազգային համաժողովների շրջանակներում։

Պարոն Ջանելիձեի հետ մեր մշտական ինտենսիվ երկխոսությունը հնարավորություն է ընձեռում քննարկելու երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, առաջ մղելու համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված մեր ջանքերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձանք մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։

Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրել և առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ոգով։

Երկու կողմերն էլ պարբերաբար կրկնում են, որ Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են։ Մեր այսօրվա հանդիպումը ևս դրա ապացույցն էր։

Մեր փոխգործակցության կարևոր բաղադրիչն է տարածաշրջանում կայունության շուրջ շահագրգիռ երկխոսությունը:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ տնտեսական համագործակցությունն առաջընթաց է արձանագրել, արդյունավետ գործունեություն է ծավալում համատեղ միջկառավարական հանձնաժողովը։

Քննարկեցինք առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Անդրադարձ կատարեցինք մեր երկրների միջև առկա ընդգրկուն իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը. այսօր այն ներառում է ութ տասնյակից ավելի փաստաթղթեր։

Զրույցի ընթացքում արծարծեցինք նաև վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Ես վրացի գործընկերոջս տեղեկացրի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի համատեղ ջանքերի մասին։ Այս առումով մենք կարևորում ենք Վրաստանի շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։

Մենք քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներ։

Այժմ խոսքը փոխանցում եմ արտգործնախարար Ջանելիձեին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930